Ֆրանսիացին շատ ավելի երջանիկ է, երբ դժգոհ է ինչ-որ բանից


Սպորտ


Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է ֆրանսիացիների ազգային մենթալիտետի և ֆուտբոլիստների նկատմամբ երկրպագուների վերաբերմունքի մասին իր անկեղծ կարծիքով։

«Մենք ֆրանսիացի ենք։ Ֆրանսիացիները սիրում են բողոքել։ Ֆրանսիացիները սիրում են դժգոհ լինել։ Մենք պարզապես այդպիսին ենք։ Ֆրանսիացին շատ ավելի երջանիկ է, երբ դժգոհ է ինչ-որ բանից։ Մենք ամեն ինչ քննադատում ենք, և ես ասում եմ «մենք», որովհետև ես էլ եմ այդպիսին։

 

Բայց նոր սերունդը փորձում է փոխել այս մտածելակերպը։ Մեր առաքելությունը՝ որպես Ֆրանսիան ներկայացնող հանրային դեմքերի, երկրի լավագույն կողմերը ցույց տալն է։ Որովհետև, այո՛, կան նաև մութ կողմեր, բայց Ֆրանսիան ֆանտաստիկ երկիր է, որն իր մշակույթով և արժեքներով ոգեշնչում է ողջ աշխարհին։ Թեև ճշմարտություն է նաև այն, որ ֆրանսիացիները երբեմն հենց իրենք են անխնա քննադատում իրենց ֆուտբոլիստներին»,- Մբապեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։

Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Կիլիան Մբապեն ընդհանուր առմամբ անցկացրել է 96 հանդիպում՝ դառնալով 56 գոլի հեղինակ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *