Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ

Հորդառատ անձրևները Թուրքիայի Սև ծովի ափամերձ շրջաններից մեկում հանգեցրել են ուժգին հեղեղումների՝ ջրածածկ անելով տներն ու ձեռնարկությունները և քշելով ավտոմեքենաները։

Առնվազն 12 մարդ հոսպիտալացվել է թեթև վնասվածքներով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Երեքշաբթի ուշ երեկոյան տեղացած հորդառատ անձրևների պատճառով Սամսուն նահանգի Հավզա շրջանում գետերը վարարել են՝ ջրի հոսքերն ուղղելով դեպի փողոցներ, որոնք իրենց հետ տանելով տրանսպորտային միջոցներ և բեկորներ:

Մի քանի շինությունների նկուղային և առաջին հարկերը հայտնվել են ջրի տակ:

Նշվում է, որ վիրավորներից ոչ մեկի վիճակը ծանր չէ։ Նրանցից ոմանք հիվանդանոց են հասել ինքնուրույն, իսկ մյուսներին օգնել են բժշկական թիմերը:

Հրշեջները, ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների թիմերը ներգրավվել են մեկուսացված բնակիչներին փրկելու և տարածքը բեկորներից մաքրելու աշխատանքներում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *