Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտnւթյան ընթացքում զոհվածների թիվը կազմում է 3,483

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում զոհվածների թիվը կազմում է 3,483: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանպուրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Զոհվածների վերաբերյալ մեր ունեցած տվյալները 3,483 մարդ են»,- Քերմանպուրի խոսքերն է մեջբերում իրանական SNN հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ մարտական գործողությունների ժամանակ տուժածների թիվը կազմել է առնվազն 40 հազար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *