Նորովիրուսի բռնկման պատճառով 1700 ուղևոր տեղափոխող զբոսաշրջային նավ է արգելափակվել Բորդոյում

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի իշխանությունները կարանտին են սահմանել Բորդոյում խարիսխ գցած կրուիզային լայների ավելի քան 1700 ուղևորների և անձնակազմի անդամների համար։ Պաշտոնական տվյալներով՝ պատճառը ուղևորներից մեկի մահն է, որը հավանաբար մահացել է նորովիրուսային վարակից, հայտնում է AFP-ն։

Ambassador Cruise Line ընկերությանը պատկանող նավը, որի տախտակամածին կա 1233 ուղևոր (մեծ մասը՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի քաղաքացիներ), Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Բորդո նավահանգիստ էր ժամանել երեքշաբթի օրը։

Առողջապահական մարմինների ներկայացուցիչների տվյալներով՝ Ambition նավում մահացել է 90-ամյա մի ուղևոր։ Մոտ 50 մարդու մոտ հայտնաբերվել են նորվիրուսի ախտանիշներ։

Նորվիրուսը գաստրոէնտերիտի ձև է, որն առաջացնում է փսխում և փորլուծություն։ Հիվանդությունը բնութագրվում է ծայրահեղ բարձր վարակելիությամբ։

Մայիսի 6-ին նավը դուրս է եկել Շեթլանդյան կղզիներից։ Բորդո ժամանելուց առաջ այն կանգ է առել Բելֆաստում (Հյուսիսային Իռլանդիա), Լիվերպուլում (Մեծ Բրիտանիա) և Բրեստում (Ֆրանսիա)։ Ըստ ժամանակացույցի՝ նավի հաջորդ նպատակակետը պետք է լիներ Իսպանիան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *