
Տեղեկացանք, որ ՔՊ-ում հերթական քարոզարշավի վայրն ու ժամը որոշում են միայն այն ժամանակ, երբ պարզ է դառնում, թե խոշոր ընդդիմադիր ուժերը հաջորդ օրը որտեղ են քարոզարշավի գնալու։
Իշխանական թիմը դրանով փորձում է փչացնել ընդդիմադիր ուժերի քարոզարշավը եւ կարծում է, որ մարդիկ կշփոթեն քարոզարշավներն ու ընդդիմադիրների էլեկտորատն իրենց լսելու կգա։
Հույս ունեն այս եղանակով ազդել չկողմնորոշված ընտրազանգվածի վրա։
ՔՊ-ական մեր աղբյուրի պնդմամբ, հենց այս սկզբունքով են առաջնորդվել, օրինակ, Թալինի քարոզարշավի ժամն ընտրելիս։ Սպասել են, որ «Հայաստան» դաշինքը երեկոյան ժամը 21։00-ին հայտարարի, որ հաջորդ օրը ժամը 18։00-ին լինելու է Թալինում, իսկ ՔՊ-ն առավոտյան ժամը 07։11-ին հայտարարեց, որ ժամը 16։30-ին լինելու են Թալինում։
Ի դեպ, միայն քարոզարշավը չեն հարամում փողոցներով ու մարզերով թափառող ՔՊ-ականները: Նախօրեին նրանք Արենի գյուղ էին գնացել անպատեհ ժամի, գյուղում հոգեհանգիստը ստիպված էին եղել հետաձգել, որ ՔՊ թափառախումբը գա գնա, որ հետո մարդու վերջին հրաժեշտի արարողությունն անեն: