roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ roadpolice.am կայքում վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված հերթագրումները ժամանակավորապես հասանելի չեն՝ տեխնիկական վերազինման աշխատանքների պատճառով։

Մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, կայքում վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցների գրանցման/հաշվառման գործողությունների համար հերթագրումները դադարեցվել են։

Ըստ ՆԳՆ-ի՝ տեխնիկական վերազինումն իրականացվում է ծառայությունների մատուցումը բարելավելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *