Գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ․ Փաշինյանը փորձում է մի քանի վագոն բենզին բերելը, սահմանին չկրակելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
«Ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում»,- ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածուն։