Քուվեյթը «ապօրինի» կերպով հարձակվել է իրանական նավի վրա և Պարսից ծոցում ձերբակալել Իրանի չորս քաղաքացիների: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Երկպառակություն սերմանելու ակնհայտ փորձով՝ Քուվեյթը ապօրինի հարձակվել է իրանական նավի վրա և Պարսից ծոցում ձերբակալել մեր չորս քաղաքացիներին: Այս հակաիրավական ակտը տեղի է ունեցել այն կղզու մոտակայքում, որն օգտագործում է ԱՄՆ-ը՝ Իրանի վրա հարձակումներ գործելու համար: Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և մեզ իրավունք ենք վերապահում պատասխան գործողությունների»,- հայտարարել է Արաղչին:
Իրանի արտգործնախարարի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ երեքշաբթի Քուվեյթի իշխանությունները հայտնել էին չորս տղամարդու ձերբակալության մասին: Քուվեյթյան կողմը նրանց մեղադրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանելու մեջ: