Տեղի բնակիչներին 100 միլիոն դոլարի փոխհատուցում վկճարեն

Ավստրալիայում դատարանը պարտավորեցրել է, որպեսզի լեռնա-արդյունահանմամբ զբաղվող Fortescue ընկերությունը 100 միլիոն դոլարի փոխհատուցում վճարի տեղի բնիկներին՝ նրանց հետ առանց համաձայնեցման արդյունահանում իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Համաձայն հաղորդման, փոխհատուցումը կվճարվի ինջիբարնդի ժողովրդի ներկայացուցիչներին, որոնք ապրում են Արեւմտյան Ավստրալիա նահանգում։ Էնդրյու Ֆորեստի ընկերությունը տեղաբնիկներին պատկանող հողերում, առանց նրանց համաձայնությունը հարցնելու, իրականացրել է հանքարդյունահանում։

Ուշագրավ է այն, որ ինջիբարնդի ժողովրդի առաջնորդները դժգոհ են մնացել դատարանի վճռից եւ հայտարարում են, որ փոխհատուցոմը «ծովից մի կաթիլ է»։ Նրանք հույս են ունեցել ստանա ոչ պակաս, քան 1,3 միլիարդ դոլարի փոխհատուցում։ Այնուամենայնիվ, այդ դատական վճիռը կարելի է համարել պատմական Ավստրալիայի պատմության մեջ, որով նախատեսվել է մեծ գումարի փոխհատուցման տրամադրում տեղաբնիկ ժողովուրդներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *