Ռուսաստանի 2 սահմանային շրջանների մարզպետներ հրաժարական են տվել

Ռուսաստանի 2 սահմանային շրջանների՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզպետները` Ալեքսանդր Բոգոմազը և Վյաչեսլավ Գլադկովը հրաժարական են տվել:

Այս մասին հայտնում է Կրեմլը։

Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Ալեքսանդր Շուվաևը, իսկ Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար ՝ Եգոր Կովալչուկը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼԺՀ կառավարության նախագահի պաշտոնը։ Երկուսին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Կրեմլում։

Նշենք, որ այս մարզերը մշտապես թիրախավորվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *