Էրդողանի խորհրդականը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունները

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։

Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում փոխկապակցվածության նախագծերը, տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի հարցում ԵՄ մոտեցումները։

Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *