Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ

Մայիսի 13-ին՝ ժամը 17։28-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 47 հասցեի մոտակայքում ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա:

 

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա։

 

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *