
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա Հայաստանում առկա վարք ու բարքի, բառ ու բանի, կրթվածության, ընտանեկան դաստիարակության, սեղանից օգտվելու տարրական կաննոների, մարդկանց դիմելու մշակույթի մասին պատկերացում կազմելու համար լիուլի բավարար է մի քանի ժամ դիտել նախընտրական քարոզարշավը:
1990 թվականից մասնակցել, հիշում եմ, դիտարկել եմ մեր բոլոր համապետական ընտրությունները, բայց նման գռեհիկ, անպարկեշտ, ամոթալի ու ցածրամակարդակ, քաղաքական իմաստով բովանդակազուրկ քարոզարշավ չեմ հիշում»: