«Խուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի»․ «Հայաստան» դաշինք

«Խուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի»․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտնում է․ «Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։
     Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են.
     իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն և իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։
     Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։
     Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։
     Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։
     Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին։
     «Հայաստան» դաշինք
     14.05.2025թ.»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *