Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ուղղակի պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր ընկերն է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Պեկինում Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ իր համար պատիվ է լինել նախագահ Սի Ծինփինի ընկերը։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը խնդրել էր պատասխանել հարցին՝ արդյոք Սի Ծինփինը Դոնալդ Թրամփին իր ընկերն է համարում։
«Այսօր առավոտյան ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Պեկինում, Ժողովրդական ներկայացուցիչների տան մեջ, բանակցություններ է վարել Չինաստանում պետական այցով գտնվող ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել չին-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև գլոբալ հարցերին վերաբերող հիմնական թեմաների շուրջ», – ասել է դիվանագետը՝ ուղիղ չպատասխանելով ընկերության մասին տրված հարցին։
Երկու երկրների առաջնորդների բանակցությունները կայացել են հինգշաբթի օրը Պեկինի Ժողովրդական ներկայացուցիչների տանը՝ Թրամփի՝ մայիսի 13-15-ը ՉԺՀ կատարած պետական այցի շրջանակում: