Գրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներում


Հայաստան


ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե, իբր, Պիրացետամ, Ամարիլ 4 մգ, Կորդարոն 200 մգ, Կո-Վամլոսետ 10/160/25, Միդոկալմ 150 մգ հաբեր, Անալգին և այլ դեղամիջոցներ առկա չեն դեղատներում, չի համապատասխանում իրականությանը: Գրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներում: Մեկ անգամ ևս համոզվելու համար պատահականության սկզբունքով զանգահարեցինք «Ալֆա ֆարմ», «Վագա Ֆարմ», «Գեդեոն Ռիխտեր» և «Նատալի ֆարմ» դեղատներ:

Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ ներկայումս վերոնշյալ դեղերի նոր խմբաքանակ, ինչպես մշտապես, ներմուծվել են ՀՀ և գտնվում են մաքսազերծման փուլում: Թվարկված դեղերը ներառված են պետության կողմից փոխհատուցվող դեղերի ցանկում`առողջության համընդհանուր ապահովագրության և հրապարակային օֆերտայի ցանկերում»,- գրել է նա:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *