ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
«Երկու կողմերն էլ համամիտ են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա», — ասված է հաղորդագրության մեջ։ Սպիտակ տան տեղեկացմամբ՝ կողմերը նաև համակարծիք են այն հարցում, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգակիրների անխափան մատակարարումն ապահովելու համար։
Թրամփը լավ հանդիպում է անցկացրել Սի Ծինփինի հետ և կողմերը պայմանավորվել են ամրապնդել տնտեսական համագործակցությունը։ Այս մասին ասված է հանդիպման արդյունքներով Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN հեռուստաընկերությունը