Կառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունը


Հայաստան


Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար։ Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Ըստ հիմնավորման՝ մարտի 11-ի դրությամբ կան դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *