«Մոդուլային ատոմակայանում Չեռնոբիլի վթար չի կարող տեղի ունենալ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Մոդուլային ատոմակայանում Չեռնոբիլի վթար չի կարող տեղի ունենալ»․ Նիկոլ Փաշինյան

«Ռուսաստանից ատոմակայանի հետ կապված առաջարկ ստացել ենք, բայց նման առաջարկներ ստացել ենք նաև Կորեայից, Ֆրանսիայից և այլ երկրներից»,- այս մասին Աջափնյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
     «Մենք մեծ՝ 1000 և 600 մեգավատանոց ատոմակայանի կարիք չունենք, որովհետև ունենք մեր ռեսուրսը՝ արևը, և կենտրոնացած ենք մոդուլյար ատոմակայանի վրա․․․ Մոդուլային ատոմակայանում Չեռնոբիլի վթար չի կարող տեղի ունենալ, սա մեզ համար ամենակարևոր հարցն է, քանի որ նման վթարը համարվում է տեղային միջադեպ, և 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրը վթարի պարագայում չի տարհանվում։

Մենք հիմա աշխատում են ՌԴ-ի հետ էլ, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Կորեայի հետ էլ․․․

ՌԴ-ում էլ կա նախագիծ, որն աշխատում է ծովի վրա և «լողացող» ատոմակայան է։ Երբ կոնկրետ առաջարկ լինի, կդիտարկենք տեխնոլոգիայի և գնի առաջարկը։ Սա տնտեսական հարց է, ոչ թե քաղաքականության ընտրության հարց»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով՝ որ երկիրը լավ առաջարկ անի, այդ երկրի հետ էլ կաշխատենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *