
«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամներն այսօր իրենց քարոզարշավը կազմակերպել են «ջուր ծեծելու» ակցիայով։ «Բոլոր քաղաքական ուժերը ջուր են ծեծում այս օրերին։ Մեկը խաղաղություն է խոսք տալու, մեկը աշխատատեղեր, կան այնպիսի ոգևորված ուժեր, որ Նախիջևան են ձեզ խոսք տալիս։ 18 ուժ ձեզ խոստումներ է տալիս՝ ջուր ծեծելով»,- նշել են կուսակցության անդամները։