Պեկինում կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը Իլոն Մասկին, Թիմ Քուկին, Ջենսեն Հուանին և ամերիկյան այլ առաջատար գործարարների կոչ է արել նպաստել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների առողջ զարգացմանը. հայտնում է CNN-ը։
«Չին-ամերիկյան հարաբերությունների բնականոն զարգացումը պահանջում է ինչպես երկու երկրների իշխանությունների մերձեցում, այնպես էլ հասարակության բոլոր շերտերի միասնական ջանքերը՝ այս գործընթացին թափ հաղորդելու համար»,- նշել է նա։
Կառավարության ղեկավարը Apple-ի ղեկավար Թիմ Քուկի, Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանի և Tesla-ի տնօրեն Իլոն Մասկի հետ հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններից հետո։ Լի Ցյանի փոխանցմամբ՝ երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և ռազմավարական ուղենիշներ նախանշել երկկողմ հարաբերությունների ապագայի համար։