Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին ուղղված նամակներ են հավաքվում

Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակներն այժմ հավաքվում և ՀՀ կառավարությանը փոխանցվում են քաղաքացիական նախաձեռնության շրջանակում։

Ակցիան իրականացվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի ավելի վաղ հնչեցրած մարդասիրական կոչի համատեքստում։

Զոնաբենդը նախկինում հանդես էր եկել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ձևավորելու և Բաքու մեկնելու նախաձեռնությամբ։ Նախաձեռնության նպատակն էր այցելել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին, տեսակցել նրանց հետ, ինչպես նաև նրանց փոխանցել ընտանիքների կողմից ուղարկված նամակներն ու ծանրոցները։

Ներկայում քաղաքացիներին հնարավորություն է տրվում իրենց նամակները փոխանցել նախաձեռնության շրջանակում՝ դրանք հետագայում հասցեագրելու Բաքվում պահվող հայ գերիներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *