ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք․ ABC Media-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի անգլերենի ամբիոնի վարիչ Գ. Եղիազարյանը։