
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Չինաստանի բանակն անվանել է աշխարհում երկրորդ ամենահզորը։
«Չինական բանակի աճի տեմպերը վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ են։ Միայն իրենց նավատորմի համար նրանք ծախսել են միլիարդավոր և միլիարդավոր դոլարներ։ Այսպիսով, դժվար է անտեսել, թե որքան արագ է աճում և որքան մեծ է այն։ Կարծում եմ, որ նրանք հավակնություններ ունեն ի վերջո գլոբալ մակարդակով ուժ ցուցաբերելու այնպես, ինչպես դա ներկայում անում է ԱՄՆ-ն։ Այս առումով նրանք դեռ հետ են մեզնից։ Սակայն այնուամենայնիվ, նրանք շատ գումարներ են ներդնում։ Ներկայում նրանք, անշուշտ, աշխարհում երկրորդ ամենահզոր բանակն ունեն», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։