
Ռուսաստանի Պետական Դուման, ընդունած նոր օրենքով, թույլ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զորքեր մտցնել այլ երկրներ՝ ռուսներին պաշտպանելու համար։ Նոր օրենսդրական փոփոխությունները, զգալիորեն ընդլայնում են նախագահի լիազորությունները՝ զինված ուժերի՝ երկրի սահմաններից դուրս կիրառման ոլորտում։ Նոր օրենսդրական փոփոխությանը կողմ է քվեարկել 384 պատգամավոր։ Դեմ եւ ձեռնպահ, ինչպես եւ կարելի էր ենթադրել, չեն եղել։ Փոփոխությունները մտցվելու են «Քաղաքացիության մասին» եւ «Պաշտպանության մասին» ՌԴ օրենքներում։
Համաձայն այդ փոփոխությունների, նախագահ Պուտինը կարող է բանակը գործադրել ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար այն դեպքերում, եթե նրանք ձերբակալվեն կամ քրեական հետապնդման ենթարկվեն արտասահմանում։ Արեւմտյան հատուկ ծառայությունները արդեն հայտարարել են, որ Կրեմլը նախապատրաստվում է նոր պատրեազմի՝ մեկ կամ մի քանի եվրոպական ոչ մեծ երկրների հետ։