2026 թ․ ապրիլին 2025թ․ ապրիլի համեմատ գնաճը ՀՀ-ում հաստատվել է 5․3%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1․3% մակարդակում։ Այս մասին են փաստում ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալները:
Ուսումնասիրենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում․
2026թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Վանաձորում՝ 6․7%, Արտաշատում՝ 6․1%, և Իջևանում՝ 5․8%։ 2026թ․ ապրիլին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Վանաձորում՝ 2․2%, Իջևանում՝ 2․1% և Էջմիածնում, Աշտարակում, ինչպես նաև Կապանում՝ 1․9%։
Եվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուսումնասիրենք գնաճը 2026թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մի շարք ոլորտների մասով ՀՀ գլխավոր քաղաքներում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 9․5%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Վանաձորում՝ 11․8%։ Գների ամենափոքր աճը նկատվել է Հրազդանում՝ 4․1%։
Առողջապահության ոլորտում գնաճը հաստատվել է 4․2% մակարդակում, իսկ ամենաբարձր գնաճը նկատվել է Արտաշատում՝ 12․9%, Իջևանում՝ 6․8%, և Վանաձորում՝ 6․6%։
Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ռեստորանների և հյուրանոցների մասով գնաճը հանրապետությունում ևս կազմել է 4․2%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Գյումրիում՝ 8․8%։