
Հայաստանում այնպիսի տոտալ վախի մթնոլորտ է հաստատված, որ քաղաքացիները վախենում են անգամ կանգնել, շփվել, զրուցել լայվ ռեժիմով մայրաքաղաքի փողոցներում քարոզարշավ անող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
Մեզ պատմեցին, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին տասնյակ քաղաքացիներ թաքուն ժեստերով խնդրում-հասկացնում են, որ լայվն անջատեն, որպեսզի կարողանան անկաշկանդ շփվել: Երբ անջատում են, խոստովանում են, որ վախենում են տեսախցիկների առջեւ երեւալ ու հայտնվել իշխանության պատժիչ մեքենայի գործողությունների թիրախում։
Գաղտնիք չէ, որ արդեն տեւական ժամանակ է՝ իշխանություններն իրավապահների միջոցով որս են սկսել ընդդիմադիր ուժերի համակիրների շրջանում, շտաբների մոտ շուրջօրյա հերթապահություն են անում, տեսախցիկներ են տեղադրել մոտակայքում, բացահայտում են ելումուտ անողների ինքնությունը եւ փորձում ճնշելով, վախեցնելով՝ հետ կանգնեցնել ընդդիմությանն աջակցելու կամ ընտրելու մտքից։