Թեթև շարժիչով ինքնաթիռը կործանվել է՝ բախվելով բնակելի տան Ակրոն քաղաքում, ԱՄՆ Օհայո նահանգում։ Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Օդանավի անկումից հետո հրդեհ է սկսվել։ Դեպքի հետևանքով ինքնաթիռի երկու ուղևորները չեն փրկվել։ Գետնի վրա տուժածներ չկան։
Աղետի հանգամանքների քննությամբ կզբաղվեն ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը և ԱՄՆ Տրանսպորտում անվտանգության ազգային խորհուրդը։