Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը
Այսօր Ռուսաստանից՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ կուղարկվի 14 վագոն՝ 977 տոննա հացահատիկով: