
«Հնարավո՞ր է դատավորի որոշման մեջ դեր խաղացած լինի տուժողի ներկայացուցչի հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի վարքագիծը, որովհետև դրանից հետո դատախազներն ասացին, որ իրենք հենց սա են ասում, որ ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը»,- լրագրողը հարցն ուղղեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանին։
«Այդ էմոցիոնալ պոռթկումը, արդարության պահանջը չի կարող դրվել կալանքի հիմքում։ Եթե դատարանը պետք է այդ պատճառաբանությամբ երկարացրած լինի կալանքի ժամկետը՝ ես նման աբսուրդ չեմ պատկերացնում»,- պատասխանեց փաստաբանը։ «Ծառուկյանի հայտարարությունները որևէ կապ չունեին գործի բնականոն ընթացքին խոչընդոտելու հետ․ դա էմոցիոնալ պոռթկում էր, ուղղակի դատախազներն էլ այլ ողջամիտ ծանրակշիռ պատճառաբանություններ չունենալու պարագայում որսացին այդ պահը և փորձեցին օգտագործել և այդ հանգամանքը դնել կալանքի երկարացման հիմքում»,- շարունակեց Խաչատրյանը։