Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին գնդապետ Դմիտրի Սենինը, որը հեռակա կարգով դատապարտվել էր կաշառակերության համար, երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնված, գրում է The Telegraph-ը։
Նախկին գնդապետը պնդում է, որ 2017 թվականի փետրվարին մեքենայով մեկնել է Վրաստան Թիմոուր Կուդասով անունով անձնագրով, ապա վերադարձել եւ «տարիներ շարունակ ծածուկ ապրել Մոսկվայում՝ փորձելով մաքրել իր անունը»։ Նա հաճախ փոխել է արտաքինը, երբեմն օգտագործել հաշմանդամի սայլակ, հենակներ։
2022 թվականին նրան «ներում» է առաջարկվում, սակայն ռազմաճակատ գնալու պայմանով։ Սենինը պնդում է, որ երբեք չի պատրաստվել մասնակցել այդ «հիմար եւ ոչ պրոֆեսիոնալ» պատերազմին եւ սկսել է ծրագրել իր փախուստը դեպի Ղազախստան։ Նա պահպանել է կապը իր նախկին գործընկերների հետ՝ փորձելով սահմանին տեղադրված ջերմատեսիլ սարքերը շրջանցելու միջոց։
Դրա համար նա օգտագործել է սատկած կովի մարմինը։ Նրա խոսքով, ֆերմերները սատկած կովերին «հաճախ պարզապես տրակտորով դուրս են բերում եւ գցում չեզոք գոտում»։
Նրա խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին հակագազ եւ ռետինե հանդերձանք է հագել, որից հետո «տեղացի մաքսանենգները» փաթաթել են նրան փայլաթիթեղով, տեղավորել կովի մարմնի մեջ եւ տրակտորով դուրս բերել սահմանից եւ գցել «անասնագերեզմանոցում»։
Դրանից հետո Սենինը դուրս է եկել եւ ուղեւորվել այն վայր, որտեղ իրեն սպասում էր ղազախական հատուկ ծառայությունների պաշտոնաթող սպան։
2022 թվականի սեպտեմբերի 4-ին Սենինին ձերբակալել են Մոնտենեգրոյում։ Ռուսաստանը խնդրել է նրան արտահանձնել, սակայն Մոնտենեգրոն մերժել է, քանի որ նրան քաղաքական ապաստան են տրամադրել։