
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից կադրերով․ «Ամբողջ քաղաքով մեկ վնասատուները վխտում են, 5 տարի է կաղնիների զանգվածային վարակից եմ խոսում և կրկին առաջին սրսկումը ժամանակին չարվեց և հետագա պայքարի էֆեկտիվութունը նվազեց։ Խնդիրով լի են՝ կատալպաները, թխկիները, թեղիները, հացենիները, կաղնիները, գրեթե բոլոր թփերը…
Թունաքիմիկատները ժամանակին են կիրառում, որ արդյունք լինի, բույսերով զբաղվեք ի վերջո, դրա համար ստեղծեցինք ՀՈԱԿ-ը, ոչ թե հազարավոր ծառեր հատելու և «ոսկեզօծ» ցախավելներ իրացնելով, փողոցները «զարդարելու»»։