
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մասնավորապես, այսօր Ռուսաստանից Ադրբեջանի երկաթուղային ճանապարհով Հայաստան կուղարկվի ևս 977 տոննա հացահատիկ։
Բեռնափոխադրումը կիրականացվի 14 վագոն պարունակող գնացքով։