Ռյազանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 12-ը

3 մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել Ռյազանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Մարզպետ Պավել Մալկովը հայտնել է, որ վիրավորների թվում նաև երեխաներ կան։

Վնասվել են երկու բազմահարկ բնակելի շենքեր, իսկ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են նաև արդյունաբերական օբյեկտի տարածքում։

Բնակիչները տարհանվել են, ստեղծվել են ժամանակավոր կացարաններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *