Լրագրողը երկու անգամ խանգարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին մայիսի 15-ին Հնդկաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Թղթակիցը երկու անգամ ընդհատել է նախարարին՝ հեռախոսով խոսելով, ինչին Լավրովն անմիջապես արձագանքել է՝ մատնանշելով ԶԼՄ աշխատակցի անքաղաքավարությունը և խնդրելով նրան լքել դահլիճը։ Երբ խնդրանքները ցանկալի արդյունքը չեն տվել, ՌԴ ԱԳ նախարարը դիմել է դիվանագիտական հումորի։
«Սըր, եթե դուք չտաք ձեր հեռախոսը, նրանք կհանեն ատրճանակը», — անգլերեն ասել է Լավրովը, ինչից հետո դահլիճը ծիծաղել է։