Երևանի միջազգային բալետային փառատոնը վերադառնում է. այն կանցկացվի Թումանյանի անվան զբոսայգում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ից 6-ը 4-րդ անգամ կանցկացվի երևանյան բալետային միջազգային փառատոնը:

Քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնում են, որ հունիսի 2-ին և 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ կներկայացվի Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Թամար» բալետի առաջնախաղը:

Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած և սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:

Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին: Վայրը՝ Թումանյանի անվան զբոսայգի: 

Մուտքն ազատ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *