Ռուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառով


Հարեվաններ


Ռուսաստանը՝ Խորհրդային Միությունից և աշխատանքային ճամբարներից ժառանգած իր հսկայական քրեակատարողական համակարգով, բանտարկյալների թվով համարվում է աշխարհի ամենամեծ երկրներից մեկը։

Սակայն վերջին հինգ տարվա ընթացքում Ռուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է ավելի քան 180000 մարդով, կամ 40 տոկոսով։ Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Արկադի Գոստևը խոստովանել է, որ դա մասամբ պայմանավորված է դատապարտյալներին Ուկրաինայի պատերազմ ուղարկելու հանգամանքով, ինչպես նաև պայմանական դատավճիռների և այլ տեսակի պատիժների աճով։

ՌԴ պաշտպանության նախարարությունը դատապարտյալների հավաքագրումը Ռուսաստանի զինված ուժեր իրականացնում է՝ խոստանալով գումար և ներում նույնիսկ ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին։ Տարածված է նաև դատարանի դատավճռից առաջ մեղադրյալներին ճակատ ուղարկելու պրակտիկան։

Անկախ պարբերականների տվյալներով՝ ռուսական զորքերում ամենաշատ զոհեր լինում են հենց բանտարկյալների շրջանում: Կան վկայություններ, որ նրանցից հաճախ ձևավորում են գրոհային խմբեր, որոնց գոյատևման մակարդակը չափազանց ցած է։ Բացի այդ, ինչպես նշում են փորձագետները, առաջնագծից բանտարկյալների վերադարձը հանգեցրել է Ռուսաստանում հանցավորության և սոցիալական լարվածության աճի:

Ուկրաինայի պատերազմ պատճառով Ռուսաստանում կա նաև աշխատուժի պակաս, քանի որ հարյուր հազարավոր տղամարդիկ ծառայում են ռազմաճակատում, նույնքան մարդ էլ լքել է երկիրը՝ զորահավաքի պատճառով։

Գոստևի խոսքով՝ «մեկ տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել մոտավորապես 16000 դատապարտյալ»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *