Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» Վանաձորի գրասենյակում, կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական անգամ մտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցութկան գրասենյակներ, այս անգամ` Լոռու մարզում՝ Վանաձորի գրասենյակում։

Քրեական վարույթը նույնն է, ինչ մյուս դեպքերում` ընտրակաշառք տալ։

Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ տեղեկացրին. «Ընտրակաշառք տալու եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզում գործող գրասենյակներում:

Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Նշենք, որ այս խուզարկությունները եւ քրեական վարույթները ընդդիմադիր ուճը համարում է քաղաքական հրահանգի հետևանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *