«Ակնաղբյուրի դպրոցը փորձում են օպտիմալացման քողի տակ փակել»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

«Ակնաղբյուրի դպրոցը փորձում են օպտիմալացման քողի տակ փակել»․ Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է․ «Ես հիմա գտնվում եմ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում, սա մեկն է այն հարյուրավոր դպրոցներից, որը կառավարությունը փորձում է փակել։ Գիտեք, որ օպտիմալացման քողի տակ հարյուրավոր դպրոցներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում փակվում են, դա հիմնականում սահմանամերձ և փոքր համայնքների դպրոցներն են։ Դա անթույլատրելի է։

Դպրոցների փակումը հանգեցնելու է նրան, որ գյուղում արտագաղթի տեմպերը ահագնանալու են։ «Հայաստան» դաշինքի իշխանության գալու պարագայում մենք բացառելու ենք սահմանամերձ փոքր համայնքների դպրոցների փակելու այս խայտառակ ծրագիրը։

«Հայաստան» դաշինքի ծրագրում ներառված է նաև 15 տարի ստարժ ունեցող մանկավարժների ավտոմատ ատեստավորումը և պատշաճ աշխատավարձի նշանակումը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *