ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած պետական այցից վերադառնալուց հետո պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նկատմամբ իր դիրքորոշման հետ, հայտնել է Sky News-ը։
«Իրականում, կարծում եմ, որ նա լավ մարդ է»,- ասել է Թրամփը։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Սթարմերը պետք է հրաժարական տա։
«Նա մեծ խնդիրներ ունի»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Քիր Սթարմերը խնդիրներ ունի երկու պատճառով՝ էներգետիկայի և ներգաղթի։
«Նա շատ վատ հարաբերություններ ունի էներգետիկայի հետ, նա պետք է բացի Հյուսիսային ծովը։ Դա բարդ խնդիր է։ Եթե միայն նա կարողանա լուծել ներգաղթի խնդիրը, որտեղ նա թույլ է, և եթե նա սկսի հորատել ու դադարեցնի ամենուր հողմաղացներ կառուցելը»,- ասել է Թրամփը։
«Ինձ դուր չեկավ, երբ նա ասաց, որ մենք պատրաստվում ենք նավեր ուղարկել [Իրան], հենց որ դուք ավարտեք պատերազմը»,- ավելացրել է Թրամփը։