Իրանի ծովային շրջափակման շրջանակում 75 առևտրային նավ է վերաուղղորդվել. CENTCOM

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) այսօր X սոցիալական ցանցում հայտնել է, որ Իրանի նկատմամբ սահմանված ծովային շրջափակման կիրառումն ապահովելու շրջանակում 75 առևտրային նավ վերաուղղորդվել է, ևս 4 նավ՝ շարքից դուրս է բերվել:

Հրամանատարության տվյալներով՝ ամերիկյան ուժերը շարունակում են Արաբական ծովում նավագնացության վերահսկման գործողությունը:

Հաղորդագրության մեջ հրապարակվել է նաև մի լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես է MH-60R Sea Hawk ուղղաթիռն այս առաքելության կատարման ընթացքում թռիչք կատարում USS Rafael Peralta (DDG-115) ավիակիրի տախտակամածից։

Ըստ CENTCOM-ի հայտարարության՝ գործողության նպատակն է ապահովել Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած ծովային շրջափակման պահպանումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *