1 մլն 200 հազար դոլար ՔՊ-ին նվիրատվություն են արել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել կուսակցության հայտարարագիրը։ Կուսակցությունը հանրապետությունով մեկ 336 գրասենյակային տարածք է վարձակալել։ Որպես եկամուտ կուսակցությունը հայտարարագրել է 234 մլն 727 հազար 890 դրամ, որը ՔՊ-ի հաշվին է փոխանցել Ազգային ժողովը՝ որպես պետական ֆինանսավորում։

Սա այն գումարն է, որ պետությունից ստանում են ընտրություններում շեմը հաղթահարած կուսակցությունները։ 481 մլն 790 հազար 400 դրամ, այսինքն՝ 1 մլն 200 հազար դոլարից ավելի իշխող կուսակցությունը նվիրատվություն է ստացել տարբեր անձանցից։ Որքան էլ որ այս գումարը մուտքագրվել է կուսակցության բյուջե, այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան։ Որպես անդամավճար ՔՊ անդամներից ստացել է ընդամենը 129 մլն 524 հազար 599 դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *