Քրիս Ռայթն ակնկալում է Հորմուզի նեղուցի նշանակության նվազում նավթի և գազի համաշխարհային մատակարարումների համար

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Մերձավոր Արևելքի այլ երկրների տարածքով անցնող խողովակաշարերի թողունակության մեծացում՝ կանխատեսելով, որ Հորմուզի նեղուցի նշանակությունը նավթի և գազի համաշխարհային մատակարարումների համար կնվազի։

«Պարսից ծոցի տարածաշրջանից էներգիայի այլ աղբյուրներ կմատակարարվեն: Ըստ իս՝ մենք կտեսնենք Հորմուզի նեղուցի նշանակության անկում, սակայն ոչ այս երկրներում էներգիայի արտադրության և էներգամատակարարման կարևորության նվազում»,- ասել է Ռայթը:

«Նրանք Միացյալ Նահանգների մեծ դաշնակիցներն են, նրանք աշխարհում էներգիայի հիմնական մատակարարներն են, և մենք պետք է տեսնենք, թե ինչպես են բարգավաճումը, խաղաղությունն ու տնտեսական աճը վերադառնում այս տարածաշրջան»,- հավելել է ԱՄՆ էներգետիկայի նախարարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *