
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Իրանից հումք գնող չինական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցները հանելու հնարավորությունը: ԱՄՆ առաջնորդի խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Մենք քննարկել ենք դա, և ես որոշում կկայացնեմ մոտ ապագայում», – ասել Է Թրամփը՝ պատասխանելով իրանական նավթ գնող չինական ընկերությունների նկատմամբ սահմանափակումների հնարավոր վերացման մասին լրագրողի հարցին: