
«Տիկին Շողիկը փաստորեն անազատության մեջ էր»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Տեսանյութում փաստաբանը հայտնում է․ «Զանգ եմ ստացել, հավանաբար քննիչն էր, հեռախոսը փոխանցեց տիկին Շողիկին, նրան հարցաքննել են, վերցրել են հեռախոսը, ազատ են արձակել, բայց քրեական վարույթ է հարուցվել՝ քարոզարշավին խոչընդոտելու հոդվածով»։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր․ «Այսօր ժամը 12:10-ին հեռախոսազանգ եմ ստացել մի անծանոթ տիկնոջից, որն ինձ հայտնում էր, որ գտնվում է Մետրոպոլիտենում, և իրեն այդ պահին ձերբակալում են՝ քպ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար»։