Ռուսաստանի ԶՈւ-ն վերահսկում է Կրասնի Լիմանի տարածքի 85%-ը․ Գերասիմով

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ռուս զինվորականները փողոցային մարտեր են մղում Կրասնի Լիման քաղաքում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«25-րդ բանակի գրոհային ստորաբաժանումները շարունակում են փողոցային մարտեր վարել խոշոր վարչական կենտրոն և երկաթուղային հանգույց հանդիսացող Կրասնի Լիմանի ազատագրման համար: Մեր վերահսկողության տակ է գտնվում քաղաքի տարածքի 85%-ը:

Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումների ոչնչացում է ընթանում նաև «Սվյատիե Գորի» (Սուրբ լեռներ) ազգային պարկի տարածքում»,- հայտարարել է Գերասիմովը՝ «Զապադ» (Արևմուտք) զորախմբի ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետ այցելության ժամանակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *