Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆը մեծ շահույթ է ստացել Վենեսուելայի նավթից։
Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում մայիսի 15-ին։
«Մենք հսկայական կարողություն ենք վաստակել նրանց նավթից»,- նշել է Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ Ջոն Ռոբերթսը X սոցիալական ցանցում գրել էր, որ Թրամփը ցանկանում է Վենեսուելան դարձնել ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։
Հետագայում այդ տեղեկությունը հաստատել էր նաև Բիլ Մելուգինը՝ նշելով, որ Թրամփը որպես հիմնական շարժառիթ ներկայացրել է «Վենեսուելայի 40 տրիլիոն դոլար գնահատվող նավթային պաշարները»։
Նա նաև հավելել է, որ, ըստ Թրամփի, «Վենեսուելան սիրում է Թրամփին»։