Աշխարհահռչակ ֆուտբոլիստը Իտալիայի քաղաքացիություն է ստացել

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի եւ «Սանտոս» ակումբի ֆուտբոլիստ Նեյմարը ստացել է Իտալիայի քաղաքացիություն։

Այս մասին X սոցկայքի իր էջում գրել է լրագրող Նիկոլո Սկիրան։ «Այսօրվանից Նեյմարը պաշտոնապես հանդիսանում է Իտալիայի քաղաքացի։

Նա Իտալիայի քաղաքացիություն է ստացել այդ թվում նաեւ՝ Էմիլիանո Նիտիի իրավաբանական ընկերության աջակցության շնորհիվ»,- գրել է Սկիրան։

34-ամյա Նեյմարը Բրազիլիայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության մասնակիցների ընդլայնված կազմում է։

Հիշեցնենք, որ այս տարվա Մունդիալկը կանցկացվի հունիսի 11-հուլիսի 19-ին, Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *