Գոհար Ավետիսյանը որդու հետ Երևանում է. բլոգերը ցույց է տվել շքեղ հյուրանոցը

Աշխարհահռչակ դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը կրկին հայրենիքում է։ Այսօր նա իր սոցիալական հարթակներում մի շարք նոր հրապարակումներ է արել՝ հայտնելով, որ որդու՝ Գասպարի հետ գտնվում է Երևանում։

Հրապարակված հոլովակներից մեկը, որն արդեն հասցրել է քննարկման թեմա դառնալ համացանցում, աչքի է ընկնում իր կատակերգական սցենարով։

Տեսանյութում Գոհարը որդուն հարցնում է՝ «Որտե՞ղ ենք մենք», ինչին փոքրիկը վստահ պատասխանում է՝ «Դուբայում»։

Ի պատասխան որդու շփոթմունքի՝ Գոհարը ծիծաղելով և կատակով արձագանքում է. «Դու Հայաստանում ես, այ տղա»:

Բացի զվարճալի կադրերից, Գոհար Ավետիսյանն իր հետևորդներին սիրով ցույց է տվել նաև, թե որտեղ է հանգրվանել Երևանում։

Նա հիացել է իրենց հյուրանոցային սենյակի պատուհանից բացվող գեղեցիկ տեսարանով՝ կիսվելով մայրաքաղաքի հմայքով։ Հոլովակները վայրկյանների ընթացքում տարածվել են հայկական տելեգրամյան ալիքներում և ինստագրամյան էջերում՝ արժանանալով օգտատերերի ջերմ ու դրական արձագանքներին. «Բարի գալուստ հայրենիք, գեղեցկուհի», «Գասպարը պարզապես հրաշք է»,– գրել են երկրպագուները։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *