«Դա Իսրայելի կողմից իր դիրքորոշման մասին ուղերձ է»․ Նաիրի Հոխիկյան

«Դա Իսրայելի կողմից իր դիրքորոշման մասին ուղերձ է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Իսրայելի պետական հեռուստատեսությունը Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է ադրբեջանական դրոշի ներքո՝ անտեսելով Հայաստանի պետական դրոշը։
     Արդյո՞ք դա պատահականություն կամ անփութություն է։ Իմ կարծիքով՝ ոչ։ Հակառակը՝ դա Իսրայելի կողմից իր դիրքորոշման մասին ուղերձ է։
     Իսրայելի պետության կողմից սա առաջին դեպքը չի Հայաստանի նկատմամբ սադրիչ ու հեգնական վերաբերմունքի, ավելացնենք նաև Ադրբեջանին մեծ քանակի զենքով ու ռազմական մասնագետներով օգնելը։
     Իսկ Հայաստանի պետության կողմից ոչ մի արձագանք, ոչ մի դժգոհություն չկա Իսրայելի պետության սադրանքների համար։
     Արձագանքել ու Հայաստանի շահը պաշտպանել են միայն Իսրայելի հայ համայնքը՝ Արտյոմ Չերնամորյանի գլխավորությամբ և ․․․ Իրանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *